Շարունակում ենք մեր նախագիծը․ լուծում ենք վեցերորդ դասարանցիների կենդանիների մասին կազմած խնդիրները։
Խնդիր 1, Կարինե Գոմցյան
Ձին ուտում է օրական 10 կ խոտ և 8կգ գարի: Ինչքան խոտ կխնայեն 10 օրում, եթե ձին ուտի այնքան խոտ ինքչան գարի:
Խնդիր 2, Գոհար Ստեփանյան
Երեք ձին միասին օրական խմում են 90 լիտր ջուր: Իննը ձին քանի՞ լիտր ջուր կխմեն 3 օրում:
Խնդիր 3, Մոնիկա Օհանջանյան
Շնաձուկը օրը ուտում է երկու անգամ: Ամեն անգամ 30 գրամ մսեղիկ (թոք): Երեք կիլոգրամը ի՞նչքա՞ն ժամանակում կուտի:
Խնդիր 4, Ալինա Արզումանյան
Երկու թռչուն թռչում են իրար հետ միշտ 12 ժամ, բայց մի անգամ, երբ նրանք սկսեցին թռչել՝ մեկ թռչունի ոտքը սկսեց ցավալ և նրանք միասին թռան ժամանակի 1/2 մասը, իսկ հաջորդ օրը, երբ նրանք թռչում էին՝ մյուսի թևը սկսեց ցավալ և նրանք անցան ժամանակի 1/4 մասը: Քանի ժամ ճամփորեցին այս թռչունները այս երկու օրում: Իսկ որքա՞ն ճանապարհ անցան, եթե միասին թռչում էին 30 կմ/ժ արագությամբ։
Խնդիր 5, Մառա Մկրտչյան
Կար 2 հավ: Առաջին հավը ունի 46 ձագ, իսկ երկրորդը՝ 2 անգամ քիչ: Քանի՞ ձագ ունեն երկու հավերը միասին:
Խառը հանձնարարություններ
1. Հարցականի փոխարեն ի՞նչ պետք է գրվի. օրինաչափություն կա, գտիր օրինաչափությունը:
8080 = 6
1357 = 0
2022 = 1
1999 = 3
6666 = ?
2. Այսպիսի բան հնարավո՞ր է։
3. Անգլերեն լեզվով հանելուկ
Once you have me, you are eager to share me. When you share me, you stop having me. What am I?