Մարտի (19-23) և ապրիլ (3 – 7) ժամանակահատվածում նախագծային ուսուցում

«Մաթեմատիկայի դաս կենդանաբանական այգում» նախագծի երրորդ փուլը շարունակվում է և դեռ ընթացքի մեջ է`«Մաթեմատիկայի դաս ագարակում» խորագրով։  Այս փուլում սովորողները լուծում են իրենց տարեկիցների կազմած խնդիրները, այսինքն՝ սովորեցնում են սովորողները։  Այս շաբաթվա ընթացքում երեխաները շարունակում ե լուծել իրենց տարեիցների կազմած խնդիրները, խնդիրներ կազմեն և իրենց կազմած խնդիրները հրատարակեն իրեց բլոգներում։

Այս նախագծի հիմնական նպատակներն են.

Նախագծի նպատակները

  • օգնել երեխաներին ձևավոևելու ստեղծագործ մաթեմատիկական միտք,
  • ստեղծել միջառարկայական կապ՝ տվյալ դեպքում մաթեմատիկայի և կենդանաբանության միջև,
  • զարգացնել գործնական բազային գիտելիքներ մաթեմատիկայի և կենդանաբանության շուրջ,
  • կրթել երեխաներին կենդանիների մասին`ինչպե՞ս են սնվում, ի՞նչ չափաբաժինով, ի՞նչ հաճախականությամբ և այլն,
  • ծանոթացնել երեխաներին կենդանրների հետ շփվելու կանոններին,
  • հարց և պատասխան`հնարավորություն տալ երեխաներին ստանալու իրենց հարցերի պատասխանները:

Նախագծի ձևաչափը

  • այցելում ենք ագարակ և ծանոթանում ագարակի կենդանիներին,
  • զրույց, հարց, պատասխան,
  • մաթեմատիկայի դաս`ամփոփում ենք այցը մաթեմատիկական լեզվով և ստեղծում մաթեմատիկական խնդիրներ:

Արդյունքը

  • Երեխաների ստեղծած խնդիրներից կազմել խնդրագիրք՝ մաթեմատիկական տեքստային խնդիրների ժողովածու:

 

Խնդիրներ

Ներսիսյան Անրի 
Արջը օրական ուտում է 20 կգ կեր, որից 4կգ չոր կեր, մնացածը հյութալի: Ուղտայծը օրական ուտում է արջի հյութալի կերի 50%-ը : Քանի գրամ կեր են ուտում հուլիս մասին երկուսը միասին:
Մկրտչյան Մառա
Կրիայի արագությունը 200մ/ժ է: Կիլոմետրի քանի՞ տոկոսն է նա անցնում 6ժ-ում, եթե ժամանակի կեսին 2 անգամ դանդաղանում է:
Փոքր կրիան 20 սմ է, իսկ մեծ կրիան կես մետր: Ամենաշատը քանի՞ մեծ կրիա կա, եթե նրանք միասին 480 սմ են:
Գետաձիու ձագը ծնվելուց հետո 5 րոպեի ընթացքում պետք է հասնի ցամաք՝ առաջին շունչը քաշելու: Կհասցնի արդյո՞ք ձագը հասնել ցամաք շունչ քաշելու, եթե նա գտնվում է ցամաքից 625 մ հեռավորության վրա և լողում է 60կմ/ժ արագությամբ:

Խեչոյան Հակոբի խնդիը

Կենդանաբանական այգում կային վաճառվող 26 օձեր:  Առաջին օրը գնեցին 5օձ, իսկ երկրորդ օրը՝ 9 օձ: Քանի՞ օձ մնաց կենդանաբանական այգում:

Ալինա Արզումանյանի խնդիրները

Այգում գազար էր աճում: Նապաստակը իր հաշվելով կերավ 12 գազար: Քանի՞ գազար մնաց նապաստակի հաշվելով, եթե մինչև նապաստակի ուտելը իրականում կար 41 գազար:  Նապաստակը հաշվում էր մեկ գազարը ինչպես 3-ը:

Խանութում պոնչիկի մեկ հատի գինը 200 դրամ է : Գայանեն վճարեց 5000 դրամ և գնեց 7 պոնչիկ: Որքա՞ն պետք է ավելացնել 5000 դրամին, որպեսզի աշխատողը կլոր գումար վերադարձնի:

Խնդիր

Կապիկների մարմնի երկարությունը մինչև 2 մ է: Կոկոսենուց կոկոս քաղելու համար պետք է 12 կապիկ կանգնեն իրար վրա: Քանի՞ մետր է կոկոսենին:

Խնդիր

Կապիկը ուզում էր ծառից բանան քաղել, բայց բոյը չէր հասնում: Կապիկի բոյը 2մետր է, իսկ բանանը 5 մետր բարձրության վրա է գտնվում: Քանի՞ կապիկ պետք է կանգնեն իրար վրա, որ բանան քաղեն:

Կարինե Գոմցյան

  1. Բայասի ձին գարնանաը խմում է 40լ ջուր: Աշնանը նա խմում է 20լ ավելի: Իսկ ձմռամը աշունից 10լ պակաս:  Բայց այս տարի նա հիվանդացավ և ձմռանը խմեց ընդհամենը 30լ պակաս: Քանի լ ջուր նա խմեց այս ձմեռ:
  2. Ձին գնաց 20ժ ճանապարհ: Բայց այդ ամենի մեջ է մտնում 5 անգամ 2 ժամ կանգը (ջուր խմելու համար): Առանց ջուր խմելու ձին քանի ժամում կհասներ:
  3. Ամեն շաբաթ Ջենի անունով ձին (ռուսական ծանրաքաշ, 5 տարեկան) ուտում է 49կգ հատիկային կեր: Քանի կգ աղացած կեր նա կուտի 2 ամսում, եթե երկու իմիսներնել ունենան 31 օր:
  4. Բիվին 6 տարեկան է: Նրա և Մաշայի տարիքը միասին 14 տարեկան է: Քանի տարեկան Մաշան հինգ տարի հետո:
  5. Ձին օրական ուտում է 8կգ աղացած կեր, 10 կգ խոտ: Քանի կգ աղացած կեր և խոտ կուտի ձին 10 տարեկանում:
  6. Ձին խմում է տարեկան 250լ ջուր: Այդ ջրի քանի տոկոսն է կազմում ամառվա խմածը, եթե ամառը խմում է 50լ:
  7. Ձին ուտում է 10 կգ խոտ և 8կգ գարի: Ինչքան խոտ կխնայեն 10 օրում, եթե ձին ուտի այնքան խոտ ինքչան գարի:

 

Leave a comment