Ամառային առաջադրանքների փաթեթ

1.    Գտեք երեք հաջորդական բնական թվերը, որոնց.

ա) քառակուսիների գումարը 302 է:

բ) խորանարդների գումարը 216 է:

2.   Գտեք սխալը.

քանի որ 3>-4 , ապա (3)2 > (- 4)2, այսինքն` 9 > 16

3.    1,4,5,8 թվանշաններից յուրաքանչյուրը մեկական անգամ օգտագործելով`քանի՞ հատ իրարից տարբեր քառանիշ թվեր կարելի է կազմել, որոնք բաժանվեն 11-ի:

4.  Գնացքներից մեկը մեկնում է Երևանից Իջևան` 60 կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը` Իջևանից Երևան` 40 կմ/ժ արագությամբ: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը հանդիպումից  1 ժամ հետո:

5.  Ունենք  9,9,9,9,9,9,9:  Թվաբնական գործողությունների միջոցով ստացեք  1989:

6.  8+16:4+4  ո՞րն է տրված արտահայտության ամենափոքր հնարավոր արժեքը:

7.  3*2 եռանիշ թիվը երեք անգամ գրել ենք իրար կողքի:  *-ը ի՞նչ թվանշանով փոխարինել, որպեսզի ստացված թիվը բաժանվի 11 -ի:

8.  Մրջյունը սկսում է մագլցել 20մ բարձրությամբ ծառը:  Ցերեկվա ընթացքում բարձրանում է  5մ, իսկ գիշերը`քնած ժամանակ, սահում է 4մ:  Քանի՞ օր անց մրջյունը կհասնի ծառի գագաթին:

9. Կոտորակի հայտարարի վերևում ի՞նչ է գրված:

10. Տղան պնդում էր, որ երկու օր առաջ ինքը 10 տարեկան էր, իսկ մյուս տարի նշելու է իր 13 տարին:  Կարո՞ղ է այսպես պատահել:

11. Ո՞րը կնախընտրեք. 10 դրամների 2 կիլոգրամը, թե՞20  դրամների 1 կիլոգրամը, եթե հայտնի է, որ 20 դրամանոց մետաղադրամը 2 անգամ ծանր է 10 դրամանոց մետաղադրամից:

12. Գտեք օրինաչափությունը և գուշակեք հաջորդականության հաջորդ երկու անդամները.

1, 2, 3, 5, 8, 13, 21,…

111,213,141,516,171,819,…

13.  Գտեք, թե ո՞ր թիվն է անհրաժեշտ գրել փակագծում.

643       (111)     421

515        (…)      269

14.  Արան գրել է բոլոր եռանիշ թվերը:  Քանի՞ թվանշան է նա օգտագործել:

15.  Գաուսի մեթոդը:  Հաշվել 1,2,3,4,5,6,7,…, 98, 99, 100 թվերի գումարը:

16. Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից:

17. Գտեք սխալը.

  • 1-2+3 = 1-(2+3) = 1-5= -4
  • 3-4-1 = 3-(4-1) = 3-3 = 0
  • 4-3×2 = (4-3)x2 = 1×2 = 2
  • 2×3:3 =2x(3:3) = 2×1 = 2

18. Արան գրել է բոլոր եռանիշ թվերը:  Քանի՞ թվանշան է նա օգտագործել:

19. Մի գնացքը գնում է Երևանից Սևան, իսկ մյուսը`Սևանից Երևան:  Գնացքները դուրս են գալիս միաժամանակ:  Նրանցից առաջինի արագությունը երկու անգամ մեծ է երկրորդի արագությունից:  Ո՞ր գնացքը ավելի հեռու կլինի Երևանից հանդիպման պահին:

20. Դուք մտնում եք մի կիսամութ սենյակ, որտեղ կա մոմ և կերոսինի լամպ:  Ի՞նչը կվառեք առաջին հերթին, եթե ձեր տուփում ընդամենը մեկ լուցկու հատիկ կա:

21. Երկու հոգին արտը հնձեցին 6 ժամում:  Նույն արտը քանի՞ ժամում կհնձեն չորս հոգին:

22.  Իսկ հիմա դիտում ենք Տիեզերքին սիրահարված  ֆիլմը և գրում մեկ էջի սահմաններում ֆիլմ-վերլուծություն  (եթե ցանկություն ունեք կարող եք գրել ավելի երկար):  Եթե դժվարանում եք, կարող եք ֆիլ-վերլուծությունը գրել` պատասխանելով հետևյալ հարցերին.

ա/  ինչի՞ մասին է ֆիլմը և ինչո՞ւ է նկարահանված,

բ/ ի՞նչ եմ սովորում մաթեմատիկայի մասին,

գ/ ինչո՞ւ է կարևոր մաթեմատիկայի և այլ առարկաների միջև կապը հասկանալ,

դ/ ո՞րն է ֆիլմի հիմնական, հենքային նպատակը,

ե/ ի՞նչ սովորեցի այս ֆիլմից,

զ/ սովորածդ կյանքում կիրառելի՞ է,

է/ ի՞նչ նոր բան սովորեցիր Անանիա Շիրակացու մասին:

ը/ Որո՞նք էին մինչև 7-րդ դար Հայաստանի դպրոցներում դասավանդվող բարձրագույն կրթության առաջին աստիճանի գիտությունները, այսինքն`«եռյակ» գիտությունները:  Ինչո՞ւ են այս գիտությունները կոչվել նաև արվեստներ:  Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են այս երեք գիտությունները կոչվել «եռյակ» գիտություններ:

թ/ Որո՞նք են բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի գիտությունները` հայտնի քվադրիում` «քառյակը» , որոնք ներգրավված չէին հայկական դպրոցական ծրագրում, բայց մեծապես կիրառվում էին Արևմուտքում:  Ո՞վ Հայաստան բերեց «քառյակ» գիտությունները: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են այս չորս գիտությունները կոչվել քվադրիում կամ «քառյակ» գիտություններ:

Ժ/ Ալքիմիա: Ի՞նչ գիտություն է սա, և հին աշխարհում ովքե՞ր են հետաքրքրված եղել այս գիտությամբ:

 

Leave a comment