Դեկտեմբերի 26 – 2017թ. հունվարի 8: «Ուսումնական ձմեռ» նախագիծ

Հետաքրքրաշարժ խնդիրներ

  1. Աշակերտը յուրաքանչյուր օր մոռանում է իր իմացած անգլերեն նոր բառերի 10 տոկոսը, եթե չի կրկնում:  Երկուշաբթի օրվա ընթացքում աշակերտը սովորել էր  100 բառ:  Քանի՞ բառ էր հիշում նա չորեքշաբթի օրը, եթե այդ ընթացքում բառերը չէր կրկնել:

2. Ունենք 9 միանման մետաղադրամ:  Հայտնի է, որ նրանցից մեկը կեղծ է և մյուսներից տարբերվում է կշռով, սակայն արտաքինով չի տարբերվում:  Կարո՞ղ եք լծակավոր կշեռքով երեք անգամ կշռում կատարելով գտնել կեղծ մետաղադրամը:

3. 1,6 մ երկարություն,  0,8 մ լայնություն և 0,25 մ խորություն ունեցող ավազանը որքա՞ն ժամանակում կլցվի մի խողովակով, որը մեկ րոպեում բաց է թողնում երկու լիտր ջուր:

4. 10-ի 20 % -ն է մե՞ծ, թե՞ 20-ի 10 %-ը:

5. 65-ի 15 % -ն է մե՞ծ, թե՞ 75-ի  1/5 մասը:

6. Անանիա Շիրակացու խնդիրներից

Մի վաճառական անցավ երեք քաղաքներով:  Առաջին քաղաքում նրանից մաքս վերցրեցին ունեցածի կեսը և երրորդ մասը, երկրորդ քաղաքում հաշվեցին ինչ որ ուներ, վերցրեցին մնացածի կեսը և երրորդ մասը, իսկ երրորդ քաղաքում դարձյալ հաշվեցին և վերցրեցին մնացածի կեսը և երրորդ մասը:  Եվ երբ այդ մարդը տուն հասավ, նրա մոտ մնացել էր 11 դահեկան (դրամի միավոր է):  Արդ`իմացիր, թե ընդհամենը քանի՞ դահեկան ուներ:

Խնդիրը լուծում ենք առանց x-ի. սովորում ենք տրամաբանել:

7. Ձկան պես

Դիտել այս տեսաֆիլմը, թարգմանել անգլերենից հայերեն, վերլուծել կայքում և անձնական բլոգներում:

Նախագիծը նախատեսված է բոլոր 7-րդ և 8-րդ դասարանցիների համար:  Ամեն մարդ աշխատում է իր հնարավորության սահմաններում`ձգտելով ավելիին:

Leave a comment